Կարդացի հզոր հրամանատարի քրոջ Նանե Արզումանյանի գրառումը ու ակամայից նորից ուզեցի դիմեմ ձեզ այ..., որ դիմավորում եք այդ թուրքին. կյանքներիդ մեջ զգացե՞լ եք, թէ ինչ է զգում փաշինյան թուրքից դավաճանված ու որդի կորցրած հայ մայրը, քույրը, եղբայրը, հայրը։ Թե ինչ է զգում այն մայրը, ում որդուն 73 հոգանոց խմբով երգելով, պարելով ուղղորդել են գրավյալ տարածք, թե ինչ է զգում որդեկորույս մայրը, երբ Եռաբլուրում հանդիպում է մի տիկնոջ, որի ձեռքին երկու վարդի փունջ կա, ու ակամայից կռահում, որ երկու որդի կորցրած իր բախտակիցն է։ Վազում ու մի պահ ոգևորված ու մոռացած իր կարգավիճակի մասին, փորձում ուժ տալ, չիմանալով ինչ ուժի մասին է խոսքը ։ Չէ՜, չէք զգացել, դա վկայում է ձեր լկտի պահվածքը, բայց ցանկանում եմ զգաք. սա անեծք չի, պարզապես ցանկությունն։

Ուշքի եկեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել