Armsport.am-ը գրում է.

Իտալական Ա Սերիայի 31-րդ տուրում «Սամպդորիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Վերոնային»: Առաջին կեսում հյուրերը բացեցին հաշիվը, սակայն երկրորդ կեսում տանտերերը կարողացան 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:

Այս հաղթանակի շնորհիվ  «Սամպդորիան» 39 միավորով բարձրացավ 10-րդ տեղ ու երկու միավոր է զիջում «Վերոնային»:

Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում «Ուդինեզեն» արտագնա խաղում հաղթեց «Կրոտոնեին»: Հյուրերի կազմում երկու գոլերն էլ խփեց արգենտինացի Ռոդրիգո դե Պաուլը:

Այս խաղից հետո «Ուդինեզեն» 36 միավորով 11-րդն է: «Կրոտոնեն» 15 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել