Armeniasputnik.am-ը գրում է.

Սոսո Պավլիաշվիլին և նրա կինը դեռ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանեկան արարողության տպավորության տակ են։

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սոսո Պավլիաշվիլին Instagram սոցիալական ցանցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանեկան արարողությունից մի շարք լուսանկարներ և տեսանյութեր է տեղադրել, որոնք նկարել է կինը` Իրինա Պատլախը։ Տեսանյութերի սկզբում երգիչը գրել է.«Թերթեք և կհայտնվեք դրախտում»։

Տեսանյութում երևում է, որ արարողությանը մասնակցել է նաև Պավլիաշվիլիի որդին՝ Լևանը։ Սոսոյի կինը երեկոյան երկար զգեստ է կրում, որը հիանալիորեն ընդգծում է նրա կազմվածքը։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել