Armenpress.am-ը գրում է.

Կրասնոդարի երկրամասում կոշտ վայրէջք կատարած «ՄԻ-2» ուղղաթիռի օդաչուն զոհվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարությունից հայտնել են, որ Կրասնոդար-Նովոռոսիյսկ մայրուղու 52-րդ կիլոմետրին մոտ ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել է օդաչուն՝ 1960 թվականին ծնված տղամարդ: Արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունները տեղում են:

Նախարարությունից հավելել են նաև, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իլսկի գյուղի մոտակայքում` դաշտերի ոռոգման ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել