News.am-ը գրում է․

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները «հիմնականում խորհրդանշական են»  եւ նվազագույն ազդեցություն կունենան շուկաների եւ մակրոտնտեսական հեռանկարների վրա, կարծում են տնտեսագետները:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին: Պատժամիջոցներն ուղղված են 16 կազմակերպությունների եւ 16 ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության մեջ: Վաշինգտոնը նաեւ արտաքսել է 10 ռուս դիվանագետի:

«Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հիմնականում խորհրդանշական են»,-CNBC-ին հայտնել է The Economist Intelligence Unit-ի գլոբալ կանխատեսման գծով տնօրեն Ագատա Դեմարիսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել