Armsport.am-ը գրում է.

Հայտնի է դարձել «Բարսելոնայի» հայտացուցակը Իսպանիայի գավաթի եզրափակչի՝ «Ատլետիկի» հետ խաղի համար:

Հայտացուցակում ընդգրկվել են պաշտպան Ժերար Պիկեն, կիսապաշտպան Անսումման Ֆաթին և դարպասապահ Նետոն, ովքեր նախորդ հանդիպումները բաց էին թողել վնասվածքների պատճառով:

Ակումբը նշել է, որ Ֆաթին և Նետոն դեռ բժիշկներից թույլտվություն չեն ստացել մասնակցելու խաղին, բայց մեկնել են թիմի հետ․ նրանց մասնակցությունը խաղին հարցականի տակ է:

Իսպանիայի գավաթի եզրափակիչը կկայանա վաղը՝ ապրիլի 17-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։30-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել