Tert.am-ը գրում է.

Մոտ ապագայում մենք կտեսնենք Ադրբեջանի և Բելառուսի միջև փոխգործակցության ակտիվ զարգացում բոլոր ուղղություններով: Այս մասին «Սովետսկայա Բելառուսիա» թերթի հետ զրույցում հայտարարել է Բելառուսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը՝ խոսելով երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի մասին, գրում է «Բելտա»-ն: 

«Ըստ իս՝ Բելառուսի նախագահի այցը Բաքու, կլինի վերջին տարիների ամենաբարձր մակարդակի ամենաարդյունավետ այցերից մեկը: Համոզված եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք փոխգործակցության ակտիվ զարգացում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ արդյունաբերական համագործակցության, գիտության և կրթության տեսանկյունից: Էլեկտրական տրանսպորտի զարգացման ուղղությամբ համատեղ գործողությունները կավելանան մեր համագործակցության արդեն հաստատված ոլորտներին»,- ասել է նա:

Սավինիխը ուշադրություն է հրավիրել ևս երեք նոր ասպեկտի վրա, որոնք հնչել են բանակցությունների ընթացքում:

«Նախ, Ադրբեջանը բելառուսական կողմին հրավիրել է մասնակցել Ղարաբաղի վերականգնման ծրագրերին: Ավելին, դա կարվի ագրոարդյունաբերական համալիրների ստեղծման բելառուսական եզակի փորձի հիման վրա, որն ապացուցել է իր արդյունավետությունն ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում:

Երկրորդ տարրը Բելառուսի ջանքերն են՝ Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միության հետ ավելի սերտ համագործակցության ներգրավելու ուղղությամբ: Անկասկած, առաջիկա ամիսներին մենք ԵԱՏՄ-ի և Մաքսային միության հարթակներում կտեսնենք Ադրբեջանի ավելի սերտ աշխատանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել