Լուսատու բույսերը հնարավոր է օգտագործել որպես տան գեղեցիկ դեկորացիա: Սակայն ճապոնացի գիտնականներն առաջարկում են նման բույսերն օգտագործել որպես սենյակային «լապտերներ» և այդ կերպ էլեկտրաէներգիա խնայել: 

Ի սկզբանե Բիոօրգանիկ քիմիայի ռուսական ինստիտուտի գիտնականերն ուսումնասիրել են Վիետնամից բերվածց Neonothopanus nambi սնկերը: Նրանք չեն կարողաացել հասկանալ՝ ինչ եղանակով են այդ սնկերը լյուցիֆերինի սինթեզ իրականացնում: Լյուցիֆերինն այն նյութն է, որն ապահովում է լուսավորությունը: Վերջապես գիտնականները կարողացել են պարզել, որ վերջինս կազմավորվում է սրճային թթվից և բույսերի մոտ մետաբոլիզմի սնունդ է հանդիսանում: 

Այս ամենը պարզելուց հետո ռուս կենսաբանները սնկի գենը տեղադրել են տաբակի գենոմի մեջ: Ըստ մասնագետների՝ լուսավորել ստիպել հնարավոր է յուրաքանչյուր բույսի: Սակայն տվյալ փորձի համար առավել հարմար տարբերակ է դիտարկվել տաբակը: Արդյունքում ստացել են յուրօրինակ բույս, որը վառ կանաչ լույս է արձակում: 

Լուսավորությունը միասեռ չի տարածվում: Օրինակ՝ տերևները լուսավորում են 20 մլրդ ֆոտոն/վ արագությամբ, իսկ ծաղիկներն ավելի պայծառ՝ 30 մլրդ ֆոտոն/վ: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ պայծառության մակարդակը փոփոխվում է՝ կախված շրջակա միջավայրի պայմաններից: Ազդեցություն է ունենում օրվա ժամը, բույսի կենսական ցիկլի փուլն ու տարիքը. առավել երիտասարդ բույսերն ավելի պայծառ են լուսավորում: 

Լուսարձակող բույսերը կարող են ծառայել ոչ միայն որպես զարդարանքներ: Եթե բույսը ներսից լույս է արձակում, ապա դա հրաշալի հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու դրա ներսում տեղի ւնեցող բիոքիմիական գործընթացները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել