Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել ամռանը՝ Եվրոպայում, հաղորդում է ТАСС-ը:

«Երբ խոսում էի նախագահ Պուտինի հետ, համոզմունք հայտնեցի, որ անձնական, ուղիղ հաղորդակցությունը մեր միջև շատ կարևոր է, այդ թվում՝ հարաբերությունների արդյունավետությունը մեծացնելու առումով: Նա համաձայնեց ինձ հետ: Այդ առումով ես նրա առաջարկեցի ամռանը հանդիպել Եվրոպայում գագաթնաժողովի շրջանակում, որպեսզի քննարկենք մեր երկրների համար օրակարգային հարցեր»,- ասել է Բայդենը:

ԱՄՆ նախագահն ասել է, որ իր և Պուտինի աշխատակազմերը հենց այժմ աշխատում են այդ ուղղությամբ: Նրա խոսքով՝ Պուտինին ինքն առաջարկել է սպասվող հանդիպմանը ժամանակ քննարկել ռազմավարական կայունության հարցը:

«Այդ գագաթնաժողովում ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են երկխոսություն սկսել ռազմավարական կարևորության շուրջ՝ սպառազինությունների վերահսկման և անվտանգության հարցերում: Մենք կարող են լուծել գլոբալ կարևորագույն մարտահրավերները, որոնք Ռուսաստանից և ԱՄՆ-ից պահանջում են համատեղ աշխատել, այդ թվում՝ Իրանի և ԿԺԴՀ-ի կողմից միջուկային սպառնալիքների, կլիմայի փոփոխությունների ոլորտներում»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել