Tert.am-ը գրում է.

Այս իրականությունը հնարավոր դարձավ, քանի որ փայլուն կազմակերպված մանիպուլյացիաների շնորհիվ 2018-ին Հայաստանում ավերիչ ուժ ունեցող գործոնը՝ ատելությունը, վերածվեց քաղաքական կապիտալի. երեք տարվա հեռավորությունից պարզ է, որ հեղաշրջումն ատելության հենքի վրա էր կառուցված, ոչ թե շարժում էր հանուն որևէ բանի: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը:

«Օգտագործվեց ոչ թե պոտենցիալը, այլ ատելությունը: 2018-ից կարճ ժամանակ անց ակնհայտ էր, որ այն վայելում է հասարակության տականքը, այդ վայելքն սկսվեց, երբ պրիմիտիվ պոպուլիզմը բավարարեց պլեբսի մաղձը, ուռա-ժողովրդավարական ֆոնի վրա ներվեցին տարբեր տիպի տույժ-տուգանքներ: Բոլոր հեղափոխությունները պարտվել են այն պահից, երբ հաղթած ուժը չի դարձել իշխանություն, իսկ Հայաստանում 2018-ից ի վեր բովանդակությամբ և բնույթով հետհեղափոխական իշխանություն չի եղել»,- ասել է ազգագրագետը:

Ըստ Գաբրիելյանի՝ հեղափոխականները շատ արագ գտան իրենց ընտրազանգվածը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ի սկզբանե հասկացավ, որ Հայաստանում ունի մեկ թշնամի՝ միտքը, մտածողությունն ու բովանդակությունը. «Փաշինյանը՝ որպես ամենաընդունակ աշակերտ, մտքի բացակայությունը հասցրեց կատարելության: Իշխանությունը նոյեմբերի 10-ին պիտի գոյություն չունենար՝ հրաժարականով, հարկադրանքով, թե մի այլ տարբերակով: Առնվազն երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, առանց քննարկելու հնարավոր հետևանքները, պիտի դնեին մանդատները և դուրս գային խորհրդարանից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել