Armenpress.am-ը գրում է.

Վերջին երկու տարում հատուկ ծառայությունները 78 ահաբեկչական գործողություն են կանխել Ռուսաստանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտինկովը: «Վերջին երկու տարում Ռուսաստանի հատուկ ծառայությունները եւ իրավապահ մարմինները կանխել են 129 այդպիսի (ահաբեկչական) հանցագործություններ, որոնց թվում 78 ահաբեկչական գործողություններ»,- ասել Է նա ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակում կայացած միջազգային խորհրդաժողովում:

Բորտնիկովը նաեւ նշել Է կրկնական ահաբեկչական գործողությունների կատարման աճող սպառնալքը: «Աճում Է կրկնական ահաբեկչական գործողությունների կատարման սպառնալիքը, երբ առաջին պայթեցումից հետո ահաբեկիչներն սպասում են իրավակարգի աշխատակիցների ժամանմանը եւ կատարում են նոր գրոհ»,- հայտարարել Է նա: Նրա խոսքով՝ նման ահաբեկչության կազմակարպման փորձ Ռուսաստանում արդեն ձեռնարկվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել