Armeniasputnik.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գլխավոր շտաբի՝ դե-ֆակտո հեռացված պետ Օնիկ Գասպարյանի միջև հեռակա բանավեճն ու փոխադարձ մեղադրանքները նոր «իմպուլս» են ստացել։ Պատճառը վարչապետի երեկվա ելույթն էր, որում նա, հաջորդելով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, հերքեց նախորդ տարվա նոյեմբերին Գասպարյանի արած հայտարարությունը։

Գլխավոր շտաբի պետն այն ժամանակ իր ուղերձում նշել էր, որ Արցախում պատերազմի չորրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, Անվտանգության խորհրդի նիստում խոսել է ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին, նշելով, որ հակառակ դեպքում Հայաստանի ռեսուրսները շատ շուտով կսպառվեն։

Երեկ, խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալով, Փաշինյանը հայտարարեց, որ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը այդ մասին չի խոսել։ Գեներալի պատասխանը չուշացավ։ «Ժողովուրդ» թերթին տված մեկնաբանության մեջ նա վարչապետին անվանեց «անամոթ ստախոս»։

Այստեղ, սակայն, պետք է ուշադրություն դարձնել բավականին հետաքրքիր մի հանգամանքի։ Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Փաշինյանը, պատասխանելով պատերազմի դադարեցման վերաբերյալ Գասպարյանի հայտարարության մասին հարցին, չի հերքել Անվտանգության խորհրդի նշված նիստի մասին նրա պնդումները։

Լրագրողի հարցն այսպես է հնչում․ «Գլխավոր շտաբի պետն իր այդ պարզաբանման մեջ ասում է, որ պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ինքը՝ Գասպարյանը, ներկայացրել է հայկական կողմի կորուստներն ու բանակային հրամանատարության գնահատականը։ Նա նշել է, որ երկու-երեք օրվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը դադարեցնելու համար»։

Ի պատասխան վարչապետը, հերքելու փոխարեն, ինչպես հիմա է անում, սկսում է պատմել, թե տարբեր փուլերում ինչպես են փորձել կանգնեցնել մարտական գործողությունները։

Փաշինյանի դիրքորոշման այսպիսի փոփոխականությունն առնվազն տարօրինակ է թվում։ Ստացվում է, որ երբ Գասպարյանը կատարում է ԳՇ պետի գործառույթները, նրա հայտարարությունները համապատասխանում էին իրականությանը, համենայն դեպս՝ դրանք կասկածի տակ չէին դրվում։ Մինչդեռ հիմա, երբ գեներալը պաշտոնազուրկ է, հինգ ամսվա հնության նրա խոսքերը յուրօրինակ «գրաքննության» են ենթարկվում։

Վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից ապրիլի 14-ին նույնիսկ ակնարկեց Ազգային Անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նիստի սղագրությունը հրապարակելու հնարավորության մասին։ Սակայն հայկական պարբերականին տված վերոհիշյալ մեկնաբանության մեջ ԳՇ նախկին պետը մտավախություն է հայտնել, որ սղագրությունը կարող է կեղծվել, այսինքն՝ նրա ելույթի մի մասը կարող են պարզապես կտրել։

Առայժմ հայտնի չէ՝ սղագրությունը կհրապարակվի՞, թե՞ ոչ, սակայն թշնամանքի և անվստահության աստիճանը թույլ չի տալիս հուսալ, որ առ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել