Hraparak.am-ը գրում է.
Երեկ հայտնի դարձավ, որ մահացել է ՀՀ պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը: Նախնական տվյալներով՝ Հրաչյա Հարությունյանը մահացել էր կորոնավիրուսից, բայց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնել են, որ մահը վրա է հասել սրտի կաթվածի արդյունքում:
Հրաչյա Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` 16.04.2020 թվականին ժամը 18.00-ին, Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը Սերժ Սարգսյանի օրոք Պետական պահպանության ծառայության ղեկավարն էր և նրա մտերիմ անձանցից մեկը:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/3d626f03e4c3790ff0ac48db87fe56bd
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել