Ժամանակին կորսետ կրում էր նորաձևությանը հետևող յուրաքանչյուր կին, և այդ «ավանդույթը» չշրջանցեց նաև տղամարդկանց։ Նախկինում տղամարդիկ ևս ձգտում էին բարակ իրան ունենալ և դրա համար ամենաարտասովոր քայլերին էին գնում։

Կորսետը հայտնի է դարձրել Եկատերինա եդիչին 16-րդ դարում։ Ի սկզբանե այն օգտագործվում էր բանակում՝ ուժային վարժությունների և որսի կատարման համար։ Կորսետներն ինչ-որ չափով ժամանակակից զրահաբաճկոնների  դեր էին խաղում։ Սակայն ժամանակի ընթացքում դրանք սկսեցին պարզապես նորաձև համարվել։

Իրանը բարակեցնելու համար տղամարդիկ բացի կորսետի օգտագործումից նաև հատուկ կտորներ էին տեղադրում հագուստի տակ՝ մեծացնելու համար կուրծքը, ուսերը։ Նորաձևությանը պիկը եղել է 1820-ականներին Ֆրանսիայում և Անգլիայում։ Նման կերպ հագնվող տղամարդկանց անվանում էին «դենդիներ», ապա՝ «մակարոններ»։ Մակարոնները ոչ միայն կորսետներ էին կրում, այլև լաքապատում էին եղունգները, զարդեր կրում, դիմահարդարվում։

Ֆրանսիական հեղափոխությունից հետո ֆրանսիացի դենդիների դրես-կոսը առավել «տղամարդկային» դարձավ։ Սակայն մակարոնները չէին ցանկանում ու չէին պատրաստվում հրաժարվել իրենց հունահռոմեական սիլուետից։ Հասարակությունն աստիճանաբար սկսեցին ծիծաղել նրանց վրա, ծաղրանկարներ պատրաստել։ Հետագայում նորաձև սկսեց համարվել առնականությունը։

18-րդ դարի վերջում տղամարդիկ զանգվածաբար հրաժարվեցին նորաձևությանը հետևելուց։ Նրանց համար առավել կարևոր դարձավ հարմարավետությունը, իսկ նորաձևությունը հետաքրքրում էր բացառապես կանանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել