«Վերջին շրջանում շատ է խոսվում ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարական տալու կամ պաշտոնից հեռացվելու մասին, որի համար հիմնական պատճառ է բերվում այն, որ նախարարն այդպես էլ չի դառնում քաղաքական թիմի անդամ, իսկ ԱԳ նախարարությունը չի պաշտպանում թիմի քաղաքական կուրսը:

Դա է պատճառը, որ նախարարը և նախարարությունը հրապարակայնորեն հակադարձել են գրեթե բոլորին, ովքեր հանդես են եկել հակասական հայտարարությամբ: Բանը հասավ նրան, որ նախարարը ստիպված եղավ հանրային հայտարարել, որ «որևէ մեկը, բացի իրենից» իրավունք չունի հանդես գալ արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշմամբ: Թեև քաղաքական թիմը որևէ արձագանք չտվեց ԱԳ նախարարի այս հանդգնությանը, իշխանական կուլուարներում սկսել են փնտրել նոր, առավել ենթարկվող նախարարի... ու կարծես թե գտել են:

Մեր տեղեկություններով՝ գոնե ինքն իրեն որպես այդպիսին է դիրքավորում դիվանագիտության շարքերը ժամանակին լքած դիվանագետ, Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Վերջինս շատ լուրջ է մոտեցել իր ապագա նշանակմանը, քանի որ արդեն բավական ժամանակ է՝ իր լրատվականի միջոցով թիրախավորում է հենց Արտաքին գործերի նախարարությունը՝ վերջինիս հակադրելով կառավարության ընդհանուր դիրքորոշմանը:

Վլադիմիր Կարապետյանը տարբեր շրջանակներում մեծ ոգևորությամբ է նշում իր և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի միջև ձևավորված ընկերական հարաբերությունների մասին, որի հետ այս փուլում իրականացնում է տարբեր հարցերի շուրջ փակ երկխոսություն՝ շրջանցելով ԱԳՆ-ն: Այնպես որ, Կարապետյանի նշանակման դեպքում Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսությունը, որին դեմ է հանդես գալիս ԱԳՆ-ն, արդեն իսկ բաց կիրականացվի: Մնում է պարզել, թե ով է ադրբեջանցի այդ պաշտոնյան և ինչ է իր երազած պաշտոնի դիմաց պատրաստ անել Վլադիմիր Կարապետյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել