Armsport.am-ը գրում է․

ԵԼ-ի քառորդ եզրափակիչ փուլի՝ «Գրանադայի» հետ դիմակայության պատասխան խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը հայտնել է, որ Մարկուս Ռեշֆորդը վնասվածք ունի:

«Ռեշֆորդին շարունակաբար անհանգստացնում է ոտքի ցավը: Մենք նրան կտանք ապաքինվելու առավելագույն ժամանակ, բայց հուսով եմ, որ «Գրանադայի» դեմ խաղին պատրաստ կլինի, չնայած, հավանականությունը փոքր է:

Ջեյմսը ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ է խաղալ: Բային թիմի հետ է մարզվում, բայց դեռ պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալուն, իսկ Մատան ապաքինվել է ու կարող է դաշտ դուրս գալ»,-ասել է Սուլշերը:

«Մանչեսթեր Յունայթեդի» ու «Գրանադայի» միջև պատասխան խաղը տեղի կունենա վաղը: Հիշեցնենք, որ առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է անգլիական գրանդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել