Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող ստախոս Նիկոլն ԱԺ ամբիոնից կրկին կեղծեց զոհերի թիվը հայտարարելով, որ "Արցախի պատերազմում մեր զոհերի թիվը 4000-ի կարգի է՝ պլյուս-մինուս 50"...
Միայն Նիկոլի նման անսիրտ անպատկառը կարող է զոհերի մասին խոսել "պլյուս-մինուսով"... Տակա՛նք, Նիկոլի համար մարդու կյանքը ոչինչ է... Սա չի հասկանում, որ ամեն մի զինվոր՝ իր ընտանիքի ճրագն է... Բայց կապիտուլյանտ Նիկոլը մեր զոհերի մասին խոսում է "պլյուս-մինուսով"...
Կրկին ԱԺ ամբիոնից պրիմիտիվ կլեպտոստախոսը կեղծեց մեր զոհերի թիվը...
Մինչ դավաճան Նիկոլն այսօր՝ ապրիլի 14-ին, հայտարարում է 4 հազար պլյուս-մինուս 50 զոհի մասին, մարտի 30-ին առողջապահության նախարարությունը հրապարակել է այդ օրվա դրությամբ մեր զոհերի թիվը՝ 4028... Ստացվում է, դեռ 15 օր առաջ մեր զոհերի թիվն արդեն անցել էր 4 հազարը...
Եթե հաշվի առնենք, որ գրեթե ամեն օր Արցախի ԱԻ-ին Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվում են աճյուններ, իսկ 3500 անհետ կորածների գտնելու հարցով նրանց բարեկամները դիմել են ռուս խաղաղապահներին, որոնց մեծ մասը, ենթադրաբար, զոհված են, ապա շատ պարզ կլինի, որ դավաճան Նիկոլը մատնանշած թիվը կեղծ է...
Վարչապետի աթոռին զմռսված պրիմիտիվ և լկտի ստախոսը շարունակում է մանիպուլյացիաների միջոցով և բացահայտ ստերով կեղծել զոհերի իրական թիվը՝ հույս ունենալով, որ իրեն երկրպագողները, ժեխը և փթիրը կհավատան նրա պես դավաճանին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել