News.am-ը գրում է.

Ծափահարում էի, որովհետեւ Արցախն ու Հայաստանը ապագա ունեն: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ ԱլեննՍիմոնյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է ծափահարել Նիկոլ Փաշինյանին, երբ պատերազմից հետո ունենք այսքան զոհեր ու վատ իրավիճակ:

«Եթե կա մարդ, որը մտածում է, որ Արցախն ու հայստանը ապագա չունի, հաջողություն բոլոր այդ մարդկանց»,-ասաց նա:

Հարցին, թե Թուրքիայի հետ պագա տեսնում է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ Թուրքիայի հետ ապագա ունեցել են եւ կառուցել են այն մարդիկ, ովքեր Արցախը եւ պատերազմը տանուլ են տվել. «Մենք ոչ մի բան չենք արել: Դրա պատասխանը դահլիճում հնչեց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել