Hraparak.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից գաղտնազերծեց, թե ինչ է իրեն ասել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  2018-ին կայացած փակ հանդիպման ժամանակ:

«Ես հիմա գաղտնիք բացեմ, թե ինչ է ասել ինձ Լևոն Տեր-Պետրոսյանն 2018 թվականի հուլիսին, նա ասել է` հողերն արդեն պետք է տաս»,-ասաց Փաշինյանը:

Ապա շարունակեց` իսկ ինչի՞ համար, ինչի՞ դիմաց, ինչպե՞ս` հռետորաբար հարցրեց Փաշինյանն ու ավելացրեց. «Առաջին նախագահի պատկերացումը այդ շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել