Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1075 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 205 128-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3794 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ապրիլի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 957 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4751-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 583  է, ընդհանուր առողջացածներինը՝ 184 243, փաստացի բուժվողներինը՝ 16 134 (մեկ օրում ավելացել է 471-ով): Մեկ օրում արվել է 5869 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 915473 թեստ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել