Coca-Cola և Pepsi ըմպելիքները, կարծես, իրենց գոյության պատմության ողջ ընթացքում մրցակիցներ են համարվել։ Ֆիլիպիններում, սակայն, տանել չեն կարողանում Pepsi, սակայն Cola մե հաճույքով են ըմպում։ Ժամանակին ֆիլիպինցիների և Pepsi-ի «միջև» տհաճ միջադեպ է գրանցվել։

Իր արտադրանքի վաճառքի ծավալներն ավելացնելու համար Pepsi-ն հետաքրիր քայլ էր մտածել։ Ինչ-որ բան մտածել էր հարկավոր, քանի ո Coca-Cola-ն արդեն իսկ տիրապետում էր Ֆիլիպինների շուկայի 75%-ին և մեծ պահանջարկ ուներ։ Pepsi-ի մասնաճյուղի հնարամիտ աշխատակիցները որոշեցին կղզում անցկացնել այսօր ևս հայտնի՝ խցանների տակ գտնվող կոդերի ակցիան։ Այդ ժամանակ ակցիայի գաղափարը նոր էր և շատ հետաքրքրեց մարդկանց։ Շահումը կազմում էր 1000-ից մինչև միլիոն պեսո։ Սկզբում բոլորը գնում էին ըմպելիքը, ապա հստակ որոշված մի օր հեռուստացույցով պետք է հայտնեին հաղթողի անունը։

Երբ շահումով ըմպելիքները դուրս եկան վաճառքի, Pepsi-ի վաճառքները մի քանի անգամ մեծացան։ Ոգևորված հաջողությունից՝ Ֆիլիպիններում ընկերությունը որոշեց մի քանի անգամ ավելացնել շահումով խցանների քանակը։ Ակցիայի մասնակից դարձավ անհավանական քանակությամբ մարդ՝ 30 միլիոն, ինչը կղզիների բնակիչների կեսից ավելին էր կազմում։

Եկավ երկար սպասված օրը. հեռուստացույցով սկսեցին հայտնել հաղթողների անունները։ Մեկը շահում էր 1000 պեսո, մյուսը՝ 10,000, մինչև որ բանը հասավ մեծագույն շահմանը՝ 1 միլիոն պեսո։ Հաջողակ համարը 349-ն էր, և այդ համարը բաժին էր հասել ոչ թե մեկ, այլ մի քնաի հարյուր ֆիլիպինցու։ Բանն այն է, որ 349 համարի խցաններից տպագրվել էր 800,000 հատ։ Թե ինչպես էր դա տեղի ունեցել՝ մինչ օրս անհայտ է, սակայն դա ժողովրդին առանձնապես չէր հետաքրքրում։ Սկսվեցին բողոքներ ու ապստամբություններ։ Մարդիկ պահանջում էին տալ իրենց շահումները, իսկ ընկերությունը դա չէր անում՝ նշելով, որ սխալմունք է տեղի ունեցել։ Այնուհետև Pepsi-ի ֆիլիպինյան մասնաճյուղը որոշեց փոխել շահումի համարը։

Ֆիլիպինցիները միավորվեցին և 349 անունը կրող ալյանս կազմեցին։ Սկսեցին հարձակման ենթարկել Pepsi-ի գրասենյակներն ու գործարանները, այրել ըմպելիքները տեղափողող բեռնատարները։ Ընկերության որոշ ղեկավարներ սարսափած փախուստի դիմեցին երկրից։

Արդյունքում Pepsi ընկերությանը հաջողվեց որևէ եղանակով հաղթահարել ճգնաժամը՝ մեղադրելով ամեն ինչում Մեքսիկայի մի խորհրդատվական կազմակերպության, որն ընտրել էր հաղթող համարները։ Մինչ օրս կղզաբնակների հիշողության մեջ պահպանվում է այս իրադարձության մասին հիշողությունը, և ֆիլիպինցիներն առայսօր խուսափում են Pepsi գնելուց՝ նախապատվությունը տալով Coca-Cola-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել