1956 թ. ինքնաթիռի կապիտան Թոմաս Աթրիջը պատրաստվում էր պլանային F-11 Tiger թռիչքին։ Մարտական առաջադրանքը հետաքննական նպատակ ուներ։ Ինքնաթիռի գլխավոր մարտական զենքը 20 մմ թնդանոթներն էին, որոնք հաջողությամբ գործարկվել էին բազմաթիվ կործանիչների վրա, սակայն դեռևս չէին փորձարկվել տվյալ ագրեգատի վրա՝ գերձայնային արագության պայմաններում։

Թռիչքից առաջ ինքնաթիռը լիցքավորվեց, որի ընթացքում դրա ողնափայտի շրջանում արտասովոր վնասվածքներ հայտնաբերվեցին։ Սակայն դրանց առանձնակի ուշադրություն չդարձվեց, և ինքնաթիռը մեկնարկեց թռիչքը։ Tiger-ը թռավ Ատլանտյա օվկիանոսի վրայով՝ 6 կմ  բարձրության վրա։ Թռիչքի գոտին սահմանափակված էր պոլիգոնի օդային տարածքով։

Ինքնաթիռը բարձրացավ և գործարկեց թնդանոթը։ Ապա կապիտանը գերձայնային արագություն հավաքեց և կրկնեց կրակոցը։ Մանևրները նախատեսվածի պես էին ընթանում, սակայն անսպասելիորեն ինքնաթիռն սկսեց թափահարվել։ Դիմապակին ևս թափահարվեց, և ինքնաթիռը կտրուկ կորցրեց հզորությունը։ Արթրիջը կարծում էր, որ բախվել են թռչնի, և այդ մասին հայտնեց բազային։ Հրահանգ ստացվեց օպերացիան դադարեցնելու և պոլիգոն վերադառնալու։

Ինքնաթիռը սահուն վայրէջք կատարել չկարողացավ։ Կոշտ վայրէջքը կատարվեց հարևան անտառում 500 մ բարձրությունից։ Ինքնաթիռը խիստ տուժեց, սակայն օդաչուն հասցրեց փախչել։ Օդանավի հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրա վրա ընկել են սեփական թնդանոթներից դուրս եկած արկեր։ Տեղի ունեցածի «մեղավորները» ֆիզիկայի օրենքներն էին։

Առաջին արկը վնասել էր դիմապակին, մյուսը՝ օդանավի քիթը, երրորդը վնասել էր շարժիչը և այլն։

Այս պատմությունն ընկերությունը վերածեց լավ մարքեթինգային քայլի. ինքնաթիռն այնքան արագ էր, որ գրեթե կարողանում էր խուսափել սեփական արկերից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել