Hraparak.am-ը գրում է.
Երեկ Բաքվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում իրենք ոչնչացրել եւ ավար են վերցրել Հայաստանի զինված ուժերի 5 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն եւ տեխնիկա: Ծանոթ թիվ չի՞: Արդեն քանի ամիս է, Հայաստանում լուրեր են պտտվում, որ նույն Իլհամ Ալիեւը Նիկոլ Փաշինյանին 5 միլիարդ դոլար է առաջարկել՝ Արցախից հրաժարվելու դիմաց ու Փաշինյանը չի զայրացել, որ իրեն առաջարկում են ծախել հայրենիքը: Իր հասցեին անգամ ամենաթեթեւ քննադատությունը հերքող Նիկոլ Փաշինյանն ու նրա ուսապարկերը 5 միլիարդի մասին չեն խոսում:

Ու հիմա նորից 5 միլիարդ ու նորից Ալիեւի շուրթերից: Քիչ հավանական է, որ նա այլ թիվ չիմանա: Առավել հավանական է վարկածը, որ Ալիեւը ուզում է ասել. «տո այ ուսապարկերի ղեկավարած երկրի քաղաքացիներ ու ձեր աշխարհասփյուռ արյունակիցներ, 5 միլիարդ տվել եմ ձեր թիվ մեկ ուսապարկին ու արդյունքում սպանել ձեր հազարավոր քաղաքացիների, խլել ձեր երկրից ոչ փոքր մի կտոր ու դեռ 5 միլիարդի էլ զենք ու զինտեխնիկա ոչնչացրել կամ ինձնով արել: Լավ եմ արել. դուք եք չէ՞ ասում. գողը տանից չլինի, եզը երդիկից դուրս չի գա»:

Ուսապարկերի բազմությունը չի էլ փորձում հակադարձել Ալիեւին: Անգամ այս ապտակից հետո: Ցավն այն է, որ Ալիեւը ապտակում է ուսապարկերին, բայց դրա ողջ խայտառակությունը «վայելում ենք» մենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել