Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր թիմակից Կիլիան Մբապեի մասին։

«Մբապեն ինձ շատ բան է պատմել այն մասին, թե ինչ է նշանակում «լինել ֆրանսիացի»։ Նա ինձ բացատրել է՝ ինչ է նշանակում ֆրանսիական մենթալիտետ։ Ես շատ բան եմ պարտական նրան այստեղ իմ ադապտացիայի և, հետևաբար, երջանկության համար։

Առաջին հերթին, ինձ հիացրեց այն, թե ինչպիսի մարդ է նա։ Կիլիանը միշտ շատ նրբանկատ, ուրախ, քաղաքակիրթ ու բարի է բոլորի հետ շփման մեջ։ Հիանալի մարդ։ Ահա թե ինչու ենք մեր առաջին հանդիպումից այդքան հեշտ լեզու գտնում իրար հետ։

Իհարկե, հնարավորություն եմ ունեցել նաև մարզումների ժամանակ հետևելու նրան, նրա արագությանը, ինտելեկտին ու դրիբլինգին։ Այդ ժամանակ ինքս ինձ ասացի․ «Նա մեր ոսկե տղան է»։

Արագությունն ինքն իրենով ոչինչ չի նշանակում։ Պիտի խելացի լինես, որ պետք եկած ձևով այն օգտագործես, ու Կիլիանը խելացի է։ Բայց նա ոչ միայն շատ խելացի ու արագ է, նա նաև դրիբլինգի մեծ ռեպերտուար ունի»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում francefootball.fr-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել