Երեկ Բաքվում Ադրբեջանի բռնապետ Իլհամի մասնակցությամբ բացվել է վերջին արցախյան պատերազմում Հայաստանի պարտությանը նվիրված 5 հեկտար տարածք զբաղեցնող հայկական ռազմավարների պուրակը... Պուրակի ցուցանմուշներն ուղղակի նվաստացուցիչ են հայերի համար, որը նաև հատուկ ընդգծում էր Ադրբեջանի բռնապետը... Օրինակ՝ նա հպարտությամբ անցավ զոհված հայ զինվորների սաղավարտների մեջտեղով... Էլ չասեմ հայ "զինվորներին" պատկերող տիկնիկների մասին...
Մինչ համաշխարհային խոշոր ԶԼՄ-ները և իրավապաշտպան կազմակերպությունները խիստ քննադատում են Իլհամի իշխանության հերթական հակահայ
այս քայլը, պաշտոնական Երևանը լռում է. չի՛ արձագանքել իրեն գելխեղդ համարող դավաճան Նիկոլը, չի՛ արձագանքել ՀՀ ԱԳՆ կոչված կառույցը... Իլհամի ցինիզմին արձագանքել է միայն ՀՀ ՄԻՊ-ը...
Զարմանալ պետք չէ... Ներսում գելխեղդ, իսկ դրսում տուզիկ Նիկոլից այլ բան սպասել պետք էլ չէր... Նույնն էլ սրան սպասարկող ԱԳ նախարար Այվազյանից...
Այս իշխանության գործունեությունը բացահայտ հակահայկական է...
Մինչ Բաքվում հակահայկական հռետորաբանությունը և հայերի նվաստացնելու մոլուցքը սաստկանում է, դավաճան Նիկոլը և նրան սպասարկողները շարունակում են զառանցել հայ-թուրքական օգտավետ հարևանության և բարեկանության մասին...
Այս պուրակի բացումը և Երևանի "լռակյաց" արձագանքը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Իլհամի կոշիկները լիզած Նիկոլը ոչնչություն է և չի կարող պատշաճ արձագանքել Բաքվի հակահայ գործունեությանը, քանի որ նրան շատ արագ Իլհամը կրկին կհիշեցնի, թե ինքն ով է...
May be an image of 2 people, military uniform and outdoors
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել