Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 726 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 204 053-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 3775 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Ապրիլի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 955 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4730-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 824 է, ընդհանուր առողջացածներինը՝ 183 660, փաստացի բուժվողներինը՝ 15 663  (մեկ օրում նվազել է 122-ով): Մեկ օրում արվել է 3427 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 909 604 թեստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել