Tert.am-ը գրում է.

Երեկ հայկական ամբողջ սոցիալական ցանցերը ողողված էին Ադրբեջանի հանցագործ քաղաքական իշխանության հայտարարություններով՝ Ադրբեջանում բացված պուրակի հետ կապված: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր  ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մեզ ի՞նչ է թվում, մեզ թվո՞ւմ է,  որ մեր խորհրդարանում դատափետող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությո՞ւն է ունենում Ադրբեջանի վրա, իրենք նայելու, ասելու են՝ մի պուրակ բացեցինք, ամբողջ երկիր խառնվեց է իրար: Իսկ ի՞նչ ենք անում, որ այդ պուրակները չբացվեն»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը հարցրեց նաև, թե ուր է ԱԳՆ հայտարարությունը: «Ձեզ թվում, է որ հայերեն լեզվով Ալիևին շատ տուր եք տալիս, ինչ-որ ազդեցություն ունի՞: Միջազգային դիվանագիտական աշխատանքը ո՞ւր է, բա պետք է գործ արվի, ամբողջ աշխարհը պետք է տեսնի, թե ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել