Այս արարածին բազմաթիվ անուններով են կոչում, սակայն այ առավել հայտնի է որպես յեթի կամ ձնե մարդ։ Յեթիների մասին մարդիկ շատ քիչ տեղեկություններ ունեն։

Յեթիների գոյության վերաբերյալ առաջին ապացույցներն ի հայտ են եկել 19-րդ դարում։ Աբխազիայի անտառներում արտասովոր արարած էր հայտնաբերվել՝ 2 մ հասակ, մոխրագույն և ամբողջապես մազածածկ մաշկ ունեցող մի կին։ Վերջինս ուներ հաղթանդամ և մկանային մարմնակազմություն, և նրան անվանեցին Զանա։

Զանային նվիրեցին իշխանին։ Նրան սկզբում վանդակում էին պահում, ապա թույլ տվեցին պարբերաբար զբոսանքի դուրս գալ։ Արտասովոր կինը հարաբերություններ հաստատեց իշխանի հետ և հինգ երեխա ունեցավ։ Հենց այդ երեխաներն էլ գիտնականներին պատմել են իրենց մոր պատմությունը։ Զանայի մահվան պատճառն ու գերեզմանի վայրը հայտնի չեն։

Նախորդ դարի սկզբին գիտնական Վիտալի Խոխլովը տեղեկություն ստացավ այն մասին, որ Ջունգարիայի անտառներում ձնե մարդ է բնակվում։ Տարիներ շարունակ կենդանաբանը ուսւմնասիրել է նշված վայրը, ապա խիստ հիվանդացել է, դադարեցրել աշխատանքները։ Նրան, սակայն, հաջողվել է գտնել ականատեսների, որոնք տեսել են արարածին և մանրամասնորեն նկարագրել նրա արտաքին տվյալները։

Ասում են՝ ձնե մարդը ճակատ չի ունեցել, քանի որ այդ հատվածում գտնվող կոպիտ մաշկը ծածկել են մազերը։ Գլուխը վերին հատվածում սուր է եղել, ուսերը՝ ուժեղ և լայն։ Քիթը փռված է եղել, քթանցքերը՝ մեծ։ Դունչն առաջ ցցված է եցել, մարմինը՝ պատված խիստ մազածածկույթով։

Ցավոք, գիտնականի կողմից կատարված այս աշխատանքը չի ընկել յեթիների ուսումնասիրման հիմքում։ Պատճառներն անհայտ են։

Հետագայում կազմակերպվեց առաջին արշավը, որի նպատակը յեթի որոնելն էր։ Հանդիպել կամ գտնել այդ արարածին չհաջողվեց, սակայն վկայություններ դրա գոյության մասին, այնուամենայնիվ, գտնվեցին։

Փանգբոչի վանքում հայտնաբերվել է մարդու հիշեցնող արարածի գանգ և մումիֆիկացված դաստակ։ Տարբեր երկրների գիտնականներ ուսումնասիրել են այս մնացորդները և եկել եզրահանգման, որ դրանք մեծ հավանականությամբ կարող են պատկանած լինել նեանդերթալացու՝ ժամանակակից մարդու նախնիներից մեկին։ Սակայն, այս վարկածը թերի էր, քանի որ մնացորդների տարիքը չէր համապատասխանում նեանդերթալացիների գոյության ժամանակաշջանին։ Արարածը, որին պատկանել են մնացորդները, գոյություն է ունեցել շատ ավելի ուշ ժամանակներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել