«Սկզբում սոցցանցերն էին, և «ֆեյք» բառը դարձավ մեր լեքսիկոնի ու կյանքի անբաժանելի մասը։ Այնպես որ անգամ իրական մարդկանց սկսեցինք կասկածել «ֆեյք» լինելու մեջ, և ողջ օրը Ֆեյսբուքում անցկացնող հանրությունը սկսեց, մի կողմից, «ֆեյքերի» դեմ անհավասար պայքար մղել, մյուս կողմից՝ «ֆեյք» իրականություն ձևավորել և «ֆեյքերով» պայքարել հակառակորդների դեմ։

Հետո հայտնվեց «ֆեյք-նյուզը», և հորինված ինֆորմացիան հեղեղեց մեր երկիրը, իսկ «ֆեյք» տարածող հարթակները սնկի պես աճեցին՝ մի կողմից շփոթեցնելով ու վերջնականապես մոլորեցնելով սպառողին, որն այլևս չէր կարողանում զանազանել իրական աշխարհը կեղծիքից, ճիշտ տեղեկատվությունը՝ հորինվածից, մյուս կողմից «ֆեյքնյուզը» հիմնովին վնասեց իրական լրատվություն տարածողներին և իրական լրատվության գաղափարին՝ առհասարակ։

Հետո եկավ պաշտոնական «ֆեյք տեղեկատվության» ժամանակը։ Մեկ, երկու, երեք․․․ վարչապետի ու բարձրաստիճան պաշտոնյաների ստերը սկսեցին բռնել, բացահայտել կեղծիքը, մերկացնել ստախոսներին։ Բայց եթե մինչև 2020-ի սեպտեմբերը դեռ մարդկանց մեծ մասը շարունակում էր հավատալ, ասենք, ԱԱԾ-ի, դատախազության, կառավարության, բարձրաստիճան պաշտոնյաների հաղորդած տեղեկատվությանը, ապա պատերազմի ընթացքում այդ միֆն էլ ոչնչացավ։ 44 օր շարունակ ստող Արծրուն Հովհաննիսյանն ու իր տերերն անգամ չհասկացան, թե ինչ կրակի հետ են խաղում՝ ինչ ռումբ են դնում մեր պետականության տակ։

Երբ ամենապարզ քաղաքացին անգամ մի օր արթնացավ ու պարզեց, որ պետության ամենավստահելի աղբյուրները կարող են անամոթաբար ստել և կեղծ՝ ֆեյք իրականություն ստեղծել։ Երբ պարզվեց, որ երկրի առաջին, երկրորդ, երրորդ դեմքերը ոչնչով չեն տարբերվում Ֆեյսբուքում սուտ տարածող «ֆեյքերից», և խարխլվեց հավատը պետության հանդեպ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել