Tert.am-ը գրում է․

Դեմ եմ այս պահին ընտրությունների անցկացմանը, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ չի հեռացել, կասկած կա, որ նա մի սուտ կխոսի, և ի վերջո ընտրությունները չեն կայանա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

«Եթե ընտրութուններ լինեն, Նիկոլ Փաշինյանը կանի ամեն ինչ, որպեսզի կարողանա իր քաղաքական վերաարտադրումն ապահովել, և քանի որ ընտրություններ են ու արդյունքում ինչ-որ կուսակցութուններ պետք է շահեն, ինքը դարձյալ կուզենա, որ խորհրդարանում 70 տոկոս ներկայություն ունենա, իր մարդիկ լինեն: Սա կնշանակի, որ ընտրությունների մասնակիցները՝ քվեարկողները լեգիտիմացնում են նրա անօրինական իշխանությունը»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել