Tert.am-ը գրում է․

Կրբեռտիրութում մինչև 2018 թ․ իշխանափոխությունը կար հայ-ադրբեջանական կատաղի մրցակցություն, հայկականն ուներ ակնհայտ առավելություն, որը զիջեց դիրքերն ադրբեջանականին՝ փաշինյանական անհասկանալի ու միտումնավո՛ր ձախողման տանող քաղաքականության պատճառով, այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

«Արցախի վերջին պատերազմում գիտական ու հետազոտական բաղադրիչներն ամբողջությամբ անտեսվել էին: Կիբեռանվտանգության ոլորտում մեր ունեցած առավելությունը վերջին 3 տարում Փաշինյանական խունտան այնպես մսխեց, որ այս պատերազմում թուրքերն ու ադրբեջանցիներն ունեցան առավելություն և՝ մարդուժից մինչև տեխնիկա, տեղեկատվական հարթակ ու պատերազմ՝ ադրբեջանցին ունեցավ մեծ առավելություն: Կիբեռտարածությունում ունենք շատ անելիքներ՝ վերականգնելու մեր անգնահատելի ռեսուրսը, այդ դարձյա՛լ դարձնելու շոշափելի: Ցավալի է, բայց փաստ՝ ստեղծելով առանձին նախարարություն, անունն էլ դնելով Բարձր տեխնոլոգիաների նախարարություն ու չզբաղվել կիբեռտարածքում հայկական շահի պաշտպանությամբ, նվազագույնը անխելքություն է կամ էլ՝ ձախողակի իմիջի շարունակություն»,– ասել է նա:

Հեղինակը նշել է, որ կիբեռտարածությունում քաշ ունենալը հեշտ գործ չէ: «Անցած տասը տարում բոլոր կառավարություններն ասել են, որ ՏՏ ոլորտը մեզ համար առաջնահերթություն է, որ ծրագրավորողների դեֆիցիտ ունենք, որ, որ…լուսահոգի Կարեն Վարդանյանն օրը տասն անգամ այն աշխարհ էր գնում-գալիս՝ բացատրելով Արմաթ լաբորատորիաների անհրաժեշտությունը, որ կարևոր է փող ծախսել ու մեծ արդյունքի հասնել, նախկինների ժամանակ հանդիպել էր փոքր խոչընդոտների, բայց՝ այդուհանդերձ կարողանում էր աշխատել, նույնիսկ Պաշտպանության նախարարության հետ գործակցության մի քանի փորձ ունեցավ, մի մասը հաջողվեց, մյուս մասը՝ ոչ, բայց նիկոլի ժամանակներում՝ հայկական ճարտարագիտական միտքը ոչ մի ակնառու հաջողության չհասավ կամ՝ տեղ չտրվեց…ավելին՝ Արմաթի փողը կտրեցին, կոռուպցիայի դեմ պայքար խաղացին, մրցակցային ու չգիտեմ ինչ ասացին…էլ գլխներից ինչ ասես մոգոնեցին, նույն Վարդանյանի հետևից ընկան…մի խոսքով: Կարևորը՝ պոտենցյալն ունենք, բայց ամենավատն այն է, որ այդ ներուժը համակարգված չի՛ աշխատում»,– ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել