News.am-ը գրում է․

Ռուսաստանը որոշել է մեկուկես ամսով՝ ապրիլի 15-ից հունիսի 1-ը, դադարեցնել ռուսական մարդատար ավիաընկերությունների թռիչքները դեպի Թուրքիայի բոլոր օդանավակայաններ: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռուսական ավիաընկերություններից մեկի աղբյուրին, խոշոր տուրօպերատորի թոփ-մենեջերին եւ դաշնային պաշտոնյային:

Խոսքը հիմնականում չարտերային թռիչքների մասին է՝ արդյո՞ք դա կազդի կանոնավոր թռիչքների վրա, զրուցակիցները չեն ասում: Աղբյուրներից մեկի համաձայն՝ ռուս զբոսաշրջիկների տարհանում չի լինի, կլինի նրանց պլանավորված արտահանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել