Hraparak.am-ը գրում է.

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը խանդով է վերաբերվում իր աշխատողներին։ Մեր տեղեկություններով՝ Պողոսյանը, իմանալով, որ Կենտրոնի թաղապետարանում աշխատող 3 աղջիկ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի հետ սրճարան են գնացել եւ լուսանկարվել, նրանցից երկուսին կանչել է իր մոտ և ասել, որ աշխատանքից ազատման դիմում գրեն։

Հիշեցնենք, Վիկտոր Մնացականյանը մոտ 1 տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական տվեց ու հեռացավ, և նրա փոխարեն նշանակվեց Ավետ Պողոսյանը։ 

Աշխատողներից մեկը հրաժարվել է դիմում գրել, և նրան տեղափոխել են այլ աշխատանքի, մյուսը գրել է։

Ի դեպ, թաղապետարանի այդ աշխատողները Մնացականյանի կադրերը չեն։ 

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Ավետ Պողոսյանից, թե արդյոք մարդկանց հետ լուսանկարվելուց առաջ իրենից պիտի թույլտվությո՞ւն ստանան, և ընդհանրապես նորմա՞լ է, որ թաղապետը խանդում է իր աշխատողներին, սակայն Ավետ Պողոսյանը չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել