Armeniasputnik.am-ը գրում է.

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումներ կիրականացնի ըստ տարիքային և ռիսկային խմբերի։ Այսօր կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով` AstraZeneca (Vaxzevria) պատվաստանյութով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Այս տարիքային շեմն ընտրվել է` հաշվի առնվելով պատվաստանյութի անվտանգության լրացուցիչ երաշխիքները։ Նախարարությունը նման որոշում է կայացրել ՝ հաշվի առնելով իրավասու մասնագիտացված կազմակերպությունների եզրակացությունները և դեղամիջոցի հնարավոր կողմնակի ազդեցությունները։

««Սպուտնիկ V» պատվաստանյութով, որն առայժմ սահմանափակ քանակությամբ է, պատվաստելու են 18-ից 54 տարեկան ռիսկային խմբում գտնվող անձինք», - ասել է Ավենեսյանը։

Նախարարը հավելել է, որ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանագրի շրջանակում Հայաստան է բերվել 15.000 «Սպուտնիկ V»–ի դեղաչափ, որը նախատեսված է 7500 մարդու համար։

Նրա խոսքով`պետք է գործընթացը լինի շարունակական, պայմանագրրեր կնքվեն և նոր դեղաչափեր բերվեն Հայաստան։

«Մի շարք տարբերակներ ենք ունենալու, որոնք կօգտագործվեն մեր երկրում», - ասաց նախարարը:

Հիշեցնենք` ապրիլի 12–ի տվյալներով`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 510–ով և դարձել 203327։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 մարդ, կատարվել է 906177 թեստավորում, առողջացել են վարակվածներից 182836-ը։ Գրանցվել է մահվան 3753 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով և դարձել 953։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել