Աշխարհում բազմաթիվ են արտասովոր օրենքներն ու կանոնները։ Դրանք գոյություն են ունեցել նաև ԽՍՀՄ-ում։

Քանի որ ԽՍՀՄ գաղափարների համաձայն՝ յուրաքանչյուր ազնիվ աշխատավոր պարգևատրվում էր հացով և այլ բարիքներով, աղքատներ և գործազուրկներ պետությունում լինել չէին կարող։ Այդ իսկ պատճառով նրանք, ովքեր փողոցում մուրացկանությամբ էին զբաղվում, համարում էին մակաբույծներ։ Մակաբույծների համար քրեական պատասխանատվություն էր նախատեսվում, և պատիժը կազմում էր մինչև 2 տարի ազատազրկում և ուղղիչ աշխատանքներ։ Պատճառն այն էր, որ նման մարդիկ չէին կամենում օգուտ տալ լուսավոր սոցիալիստական հասարակությանը։ Մեծ Հայրենական պատերազմից հետո շատ մարդիկ մնացել էին առանց տան ու սննդի, ինչպես նաև խաթարված առողջությամբ։ Կարո՞ղ էին, արդյոք, նրանք աշխատել։ Բնականաբար՝ ոչ։

Պատասխանատվության կարող էին ենթարկվել նաև բանաստեղծները, երգիչները կամ հասարակ մարդիկ, որոնք փորձում էին ինքնուրույն ինչ-որ գործով զբաղվել, այլ ոչ աշխատել պետության համար։ Դա անթույլատրելի երևույթ էր, հետևաբար պատժվում էր մինչև 4 տարի ազատազրկմամբ և ուղղիչ աշխատանքներով։

Եթե Դուք հաճախ եք ուշանում աշխատանքից, ապա ԽՍՀՄ-ում երջանիկ չէիք լինի։ Բանն այն է, որ գոյություն ուներ օրենք այն մասին, որ 20 րոպե ուշանալու դեպքում հնարավոր էր աշխատանքից հեռացում։ Պատասխանատվությունը սահմանվել է 30-ական թվականներին և տասը տարի անց առավել խստացվել։ Այպես, եթե ուշացումը կրկնվում էր երկու և ավելի անգամ առանց հարգելի պատճառի, ապա հաջորդ աշխատանքը մարդուն սպասում էր արդեն բանտում։

20 տարին լրացած կանայք ու տղամարդիկ, որոնք չունեին երեխաներ, համաձայն օրենքի՝ պարտավորվում էին հարկեր վճարել։ 1941 թ. սկսած և ընդհուպ մինչը ԽՍՀՄ փլուզումը քաղաքացիները պարտավոր էին վճարել իրենց աշխատավարձի 6%-ը պետությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել