Tert.am-ը գրում է.

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Իրանը կորոնավիրուսային համավարակի չորրորդ ալիքի ֆոնին արգելել է իր քաղաքացիներին ճանապարհորդել 39 երկիր, գրում է IRNA-ն:

Էսլամին ասել է, որ բոլոր զբոսաշրջային գործակալությունները պետք է պահպանեն «կորոնավիրուսի ազգային շտաբի» սահմանած կանոնակարգերը, որոնք արգելում են ցանկացած ճանապարհորդություն դեպի Թուրքիա, քանի որ առևտրային խնդիրների պատճառով այս երկիր կանոնավոր թռիչքները դեռ գործում են:

Պաշտոնյան շեշտել է՝ Իրանի Խուզեստան նահանգը «կարմիր գոտում» է ներառվել կորոնավիրուսի տարածման տեսանկյունից, և հավելել է նաև, որ Իրաքի հետ օդային երթևեկությունն արգելված է Խուզեստան նահանգում տիրող իրավիճակի պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել