Armenpress.am-ը գրում է․

Իսրայելը սերտ աշխատելու է ԱՄՆ-ի հետ, որպեսզի Իրանի հետ համաձայնագիրը կանխի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքն ու ապահովի հրեական պետության պաշտպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը՝ Թել Ավիվում, ամերիկացի գործընկերեր Լլոյդ Օստինի  հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Թեհրանն այսօր ռազմավարական վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգությանը, Մերձավոր Արևելքին և Իսրայելի Պետությանը: Մենք սերտ կաշխատենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ, որպեսզի Իրանի հետ յուրաքանչյուր համաձայնություն ապահովի երկրների կենսական կարևորության հետաքրքրությունները, տարածաշրջանում կանխի սպառազինությունների վտանգավոր մրցավազքը և պաշտպանի Իսրայելի Պետությունը»,-ասել է Հանցը՝ նշելով, որ Իսրայելը ԱՄՆ-ին դիտում է որպես գործընկեր  բոլոր ուղղություններով, որոնցից հիմնականը Իրանն է:

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Օսթինը հայտարարել է, որ  Միացյալ Նահանգների և Իսրայելի  փոխհարաբերությունները առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանի կայունության համար՝ հավելելով, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել, որ ապահովի «Մերձավոր Արևելքում Իսրայելի որակյալ գերազանցությունը: Նրա խոսքով, իսրայելցի գործընկերոջ հետ քննարկել են նաև իսրայելական պետության ու արաբական երկրների հարաբերությունների կարգավորման հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել