Tert.am-ը գրում է.

Ապրիլի 24 -ը պետք է այն ջրբաժանը դառնա, որով պետք է անցյալում թողնենք օրակարգը, որը հիմա հրամցվում է և նորից հաստատենք, որ ազգը միասնական  և  կարող է  լուծել իր առջև դրված  համազգային խնդիրները, մենք  այս կոչով  դիմում ենք թե՛ հանրությանը, թե՛ քաղաքական ուժերին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայահավաքի» կազմկոմիտեի ներկայացուցիչ, «Դեմոկարտական» կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը։ 

Նա նշեց՝ ունեն մտահոգություններ, որ արտահերթ ընտրությունների  միջոցով այս իշխանությունները կարող են փորձել լեգիտամացնել նաև Ադրբեջանի, Թուրքիայի հետ բարեկամության  վտանգավոր թեզերը։

«Ապրիլի 24 -ը հայության հնարավոր ներուժը միավորելու, նոր  գաղափարաներով առաջ  շարժվելու օր պետք է  դառանա, որքանով  դա կհաջողվի, կտեսնենք առաջիկայում։ Եթե այս իշխանությունները  հեռացվեն, մնացած  հարցերը  կլուծվեն։ Այս իշխանության օրոք որևէ  համազգային հարցի հայանպաստ լուծումը  հնարավոր չէ։ Բոլոր նրանք, ովքեր թրքասեր չեն, ովքեր իսկապես իրենց հայ ինքնությունը հաստատում են, այդ օրը պետք է լինեն Ծիծեռնակաբերդում։ Ես ասել եմ՝թրքասերներին ուղղակի խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չերևալ այնտեղ»,-ասաց նա։

Արամ Սարգսյանի խոսքով՝ մթնոլորտը երկրում հակասում է արդար ընտրություններ անցկացնելուն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել