News.am-ը գրում է․

Հայաստանում անկախ սոցիոլոգիական հարցումների ինստիտուտ չկա, մենք չենք կարող իմանալ՝ ում վարկանիշն է բարձրանում, ումը՝ իջնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը:

«Վարկանիշի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, որովհտեւ ոչ մեկինը հայտնի չէ։ Մի՛ հավատացեք Հայաստանում սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, դրանք բոլորը ունեն մանիպուլատիվ բնույթ։ Այսինքն Հայաստանում անկախ սոցիոլոգիական հարցումների ինստիտուտ չկա, մենք չենք կարող իմանալ՝ ում վարկանիշն է բարձրանում, ումը՝ իջնում»,-ասաց նա։

Քաղաքագետի խոսքով` որպեսզի հունիսի 20-ին տեղի ունենան ընտրություններ, Փաշինյանը պետք է հրաժարական տա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։

Դրանից հետո էլ, ըստ Սահմանադրության, չպետք է  պաշտոնավարի:

«Սահմանադրագետները բացատրում են, որ եթե նա հրաժարական է տալիս, չպետք է շարունակի պաշտոնավարել, բայց ինչպես հասկանում ենք այս պահին գործող վարչապետը հրաժարական է տալու եւ չի հեռանալու, որպես պաշտոնակատար անցկացնի հունիսի 20-ի ընտրությունները, ինչպես նախորդ արտահերթ ընտրությունների դեպքում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել