Armeniasputnik.am-ը գրում է.

Մադրիդի նորաձևության շաբաթվա ընթացքում դիզայներները ներկայացրել են 2021-2022 աշուն-ձմեռվա միտումները, որոնք առանձնանում են համարձակությամբ։

Մադրիդում կազմակերպված միջոցառման ընթացքում անհավանական ֆուրոր է առաջացրել իսպանացի դիզայներ Անդրես Սարդը, որի հավաքածուն ցուցադրել են կիսամերկ մոդելները։

Իսկ դիզայներ Ագաթա Ռուիս դե լա Պրադան, ինչպես միշտ, աչքի է ընկել իր հագուստների նրբագեղությամբ։ Նրա շոուն ասոցացվել է մանկություն տանող ճանապարհորդության հետ։

Հանիբալ Լագունան էլ որոշել է ևս մեկ անգամ հիշեցնել կորոնավիրուսի մասին։ Բոլոր մոդելները բեմ են բարձրացել տարբեր գույների և գործվածքների խորհրդանշական դիմակներով:

Իսկ դիզայներ Մայա Հանսենը որոշել է օգտագործել բժշկական հատուկ համազգեստի մեկ բաղկացուցիչ, և նրա մոդելների մեծ մասը ներկայացել են պաշտպանիչ ակնոցներով ու վահաններով:

Մոդելները ներկայացնում են Անդրես Սարդի հավաքածուն

Մոդելը ներկայացնում է Մայա Հանսենի հավաքածուն

Մոդելը ներկայացնում է Ագաթա Ռուիս դե լա Պրադայի հավաքածուի զգեստներից մեկը

Մոդելները ներկայացնում են Անդրես Սարդի հավաքածուն

Մոդելները ներկայացնում են Մայա Հանսենի հավաքածուն

Մոդելը ներկայացնում են Մայա Հանսենի հավաքածուի հագուստներից մեկը

Մոդելը ներկայացնում են Մայա Հանսենի հավաքածուի հագուստներից մեկը
Մոդելը ներկայացնում են Ագաթա Ռուիս դե լա Պրադայի հավաքածուի հագուստներից մեկը

Մայա Հանսենի հավաքածուն

Անդրես Սարդի հավաքածուն ներկայացնող մոդել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել