Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վնասվածքի պատճառով բաց կթողնի Լա Լիգայի 30-րդ տուրի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոն:

Մադրիդ տեղափոխվելուց հետո Ռամոսը մասնակցել է 45 էլ կլասիկոյի, բաց է թողել միայն երկուսը: Առաջինը՝ ՉԼ-ի՝ 2010/11 մրցաշրջանի ընթացքում, իսկ երկրորդը՝ Իսպանիայի գավաթի շրջանակում՝ 2012/13 մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ այս պահին Ռամոսը Էլ կլասիկոների պատմության ռեկորդակիր է՝ 45 խաղ: Երկրորդ տեղում 44 խաղով Մեսսին է, ով այսօր կարող է հավասարվել իսպանացուն:

Այս մրցաշրջանում 35-ամյա իսպանացին անցկացրած 15 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել