Ճանաչենք մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ՝ Արկադի Պավելի Բաղդասարյան

Ծնվել է 1995 թվականի հունվարի 17֊ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում, զինվորականի ընտանիքում: 2000-2009թթ սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: 2009 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնում (քոլեջում): 2012 թվականին ավարտելով ուսումը ստացել է ճարտարագետի որակավորում: 2013-2015 թթ ժամկետային ծառայության է անցել Եղնիկներում: 2015թ-ի հունվարին տեղափոխվել է N զորամաս, որպես գնդացրորդ: 2016 թվականից պայմանագրային ծառայության է անցել ՊԲ տանկային գումարտակում, որպես բժշկական կետի վարորդ-սանիտար ռադիոհեռախոսավար: Մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին:

Մասնակցել է 2020թ սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմին: Եղել է կռվի ամենաթեժ կետերում: Պայքարել է թշնամու դեմ, հարյուրավոր վիրավորների է հանել մարտի դաշտից հասցրել նրանց մոտակա հիվանդանոց: Նոյեմբերի 8-ին բուժակի հետ Շուշիում հերթական անգամ վիրավորների հետևից գնալու ճանապարհին հակառակորդը շրջափակման մեջ է վերցնում մեքենան և ուժերի անհավասար լինելու պատճառով հերոսաբար երկուսն էլ զոհվում են:

Ամուսնացած էր, ուներ 2 զավակ: Հետմահու պարգևատրվել է "Արիության համար" մեդալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել