ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության զորքերի ՀՆ 1-ին ջոկատի ՀՆԽ-ի 1-ին ջոկի հետախույզ Հովհաննիսյան Հովհաննեսը ծնվել էր ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում 2000թ․-ի դեկտեմբերի 23-ին։2006-2018 թթ.-ին կրթություն է ստացել Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, ապա 2018 թվականի սեպտեմբերի 1-ից ուսումը շարունակել է Կապանի Բժշկական քոլեջում որպես դեղագետ։

2015 թվականից սկսած եղել է Կապանի Պատանի երկրապահ խմբի անդամ: 2019 թ. Հունվարի 13-ից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում Բերդ քաղաքում: Ֆիզիկապես գերազանց լինելով ծառայել է Բերդի զորամասի հետախուզության խմբում, իսկ 6 ամիս անց ցուցադրելով իր բարձր մարտունակությունը ու գիտելիքներն, ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության զորքերում: Զորամասի հրամանատարության կողմից արժանացել է գովասանքի ու շնորհակալագրերի: Մասնակցել է 2020թ․ սեպտեմբերի 27-ից Քարվաճառի,Ջրականի, Հադրութի և Սանասարի մարտական գործողություններին։

2020 թ․-ի հոկտոմբերի 20-ին Սանասարի շրջանի Սարինտակ գյուղի մոտակայքում անհավասար մարտի ժամանակ Անմահացավ հետախույզ Հովհաննեսը։ Հուղարկավորվել է Կապան քաղաքի Բաղաբուրջի հուշահամալիրում (Եղբայրականում):

«ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ՝ ԱՌԱՆՑ ՓԱՌՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ» այս է նշանաբանը հետախույզի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել