Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը դժվար թե հրաժարվի գահից իր ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մահից հետո: Ուրբաթ նման կարծիք են հայտնել բրիտանացի փորձագետները՝ վերլուծելով թագավորական ընտանիքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Ես կարող եմ վստահեցնել բոլորին, որ թագուհին չի հրաժարվի գահից: Բոլոր հիմքերը կան հավատալու, որ նրա առողջությունը լավ է, այնպես որ լավ զուգադիպությամբ թագուհին կշարունակի մնալ պետության ղեկավարը որքան հնարավոր է», - ասել է թագավորական ընտանիքի պատմաբան Հյուգո Վիկերսը, մեջբերում է Reuters-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել