Lurer.com-ը գրում է․

Ամերիկացի հայտնի ռեփեր DMX-ը մահացել է 50 տարեկանում: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները:

Ավելի վաղ ռեփերը հայտնվել էր հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ արևմտյան լրատվամիջոցների, պատճառը սրտի կաթվածն էր, որն առաջացել էր թմրամիջոցների գերդոզավորումից:

Ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և դերասան DMX-ը սկսել է ռեփ կարդալ 1990-ականների սկզբին և թողարկել է իր առաջին «It’s Dark and Hell Is Hot»ը ալբոմը՝ վաճառելով 251000 օրինակ թողարկման առաջին իսկ շաբաթվա ընթացքում: 1999 թվականին նա թողարկել է ամենավաճառվող ալբոմը …And Then There Was X: Նրա 2008 թվականի «X Gon’ Give It to Ya» սինգլը եղել է ամենահայտնիներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել