Armenpress.am-ը գրում է.

Ղազախստանի Ակտոբեի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի գործին վերաբերող պարզաբանումները կտրվեն դատական գործընթացի ավարտից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել  Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը:

«Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը Ակտոբեի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի նկատմամբ սահմանված տնային կալանքի առնչությամբ հայտնում է, որ դատական գործի քննությունը, որը վերաբերում է պատվավոր հյուպատոսի անձնական տնտեսական գործունեությանը, գտնվում է ընթացքի մեջ: Գործին վերաբերող պարզաբանումները կտրվեն դատական գործընթացի ավարտից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ղազախական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ղազախստանի Ակտոբեի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանին մեղադրում են բնապահպանական օրենսդրությունը խախտելու մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել