Panorama.am-ը գրում է.

Իրանը մտադիր չԷ դադարեցնել որևէ գործունեություն միջուկային բնագավառում, մինչև ԱՄՆ-ը չվերացանի իր նկատմամբ բոլոր պատժամիջոցները և չվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքին։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով քաղաքական հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչի խոսքը։

Նա ասել է, որ Թեհրանը չի դադարեցնի և նույնիսկ չի նվազեցնի իր գործունեության տեմպերը միջուկային ոլորտում, հատկապես այն հարցում, որը վերաբերում Է ուրանի հարստացմանը։ Ուրանի հարստացման գործընթացը մինչև 20-տոկոսանոց մակարդակ տեղի կունենա նույնիսկ ավելի արագ տեմպերով, քան նախատեսված Է Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքում:

Այդ միտումը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև չկնքվի համաձայնագիր, որն ԱՄՆ-ին պարտավորեցնի չեղյալ հայտարարելու բոլոր պատժամիջոցները, ընդ որում դրանք բոլորը պետք Է վերացվեն միանգամից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել