Մարդկանց արտաքին տեսքը փոփոխվել է այն ժամանակներից ի վեր, երբ մոլորակի վրա ապրել են առաջին Homosapiens-ները։ Առավել հետաքրքրական փոփոխությունների են ենթարկվել կանայք վերջին 100 տարվա ընթացքում։

Կանայք, ըստ գիտնականների կարծիքի, ոչ միայն ավելի բաձրահասակ ու ավելի կրթված են դարձել, այլև նրանց ապրելու տևողության ամբողջականությունն է մեծացել։ Այսօր մոլորակի վրա ապրում են այնպիսի կանայք, որոնք կարողանում են անել գրեթե ամեն ինչ։ Եթե կողք-կողքի դնենք այսօր և 100 տարի առաջ ապրած կանանց լուսանկարներ, ապա մարմնակազմությունների ակնհայտ տարբերություններ կնկատվեն։ Բացի ֆիզիկականից՝ կանայք սկսել են նաև ակտիվոեն արտահայտել իրենց կարծիքը, մասնակցություն ունենալ բիզնեսի, քաղաքականության ոլորտներում ու սոցիալական կյանքում։ Կանանց սեռն ակտիվորեն առաջ է ընթանում։

Նախկինում կանայք ցածրահասակ էին. միջին հասակը կազմում էր 155 սմ։ Բարձրահասակությունն այնքան էլ լավ հատկանիշ չէր համարվում։ Քաշային առումով համեմատական տարբերություն ևս գոյություն ուներ. նախկինում միջին ցուցանիշը 55 կգ-ն էր, իսկ այժմ բոլոր կանայք մարմնակազմությամբ խիստ տարբերվում են։

Տարիքային սահմանափակումները հնում առավել կատեգորիկ էին։ Օրինակ՝ արդեն 40 տարեկանում կինը համարվում էր տարեց։ Այժմ նման երևույթ գոյություն չունի, և կանայք ամուսնանում են սեփական ընտրությամբ և երբ կամենան։ 40-ամյա կանանց այսօր ծեր համարել պարզապես հնարավոր չէ։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչերի կյանքի միջին տևողությունն աշխարհում 70 տարին է և շարունակում է աճել։

Դեռ 100 տարի առաջ կանայք ֆիզիկապես ավելի շատէին աշխատում, և դա ազդում էր նրանց առողջության ու արտաքնի վրա։ Քրոնիկ հիվանդություններ ի հայտ էին գալիս վաղ տարիքից։ Պետք չէ մոռանալ նաև նորածինների մասին. այսօր ապում է նորածինների 99%-ը, մինչդեռ նախկինում ցուցանիշը 50%-ից ցածր էր։ Դա ևս կանանց վրա ազդում էր. չէ՞ որ երջանիկ մայրն առավել առողջ է, քան այն կինը, որը կորցրել է երեխային։

Հարյուրամյակ առաջ կանանց ինտելեկտը ևս տարբերվում էր։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր կանայք տամարդկանց IQ մակարդակով գերազանցում են 12 բալով։ Գիտնականները վստահ են, որ ժամանակակից կանայք առավել խելացի են դարձել, քանի որ կարողանում են համատեղել ընտանեկան ու մասնագիտական կյանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել