Հիմա գերի ընկած տղերքին բաքվում որպես ռազմական հանցագործ, որպես ահաբեկիչ են դատում: Մեր թյուրիմացություն իշխանությունները ձեռքերը լվացել են էս հարցից: Մի դեբիլ ուսապարկ է իրեն մեջ գցում, ասելով, որ ինքն է զբաղում այս հարցերով, բայց ստում է: Գերիների հարցերով զբաղվում են բոլորը, բացի Հայաստանի իշխանություններից:
Ավելին, հայաստանյան իշխանությունները ոչ միայն չեն զբաղվում, այլև ծնողներին զուր հույսեր են տալիս, տանում, ժամերով սպասացնում օդանավակայանում, հետո ասում՝ կներեք, չեղավ էս անգամ:
Պատերազմի դաշտում վիրավոր տղերքն ինքնասպան էին լինում, որ թուրքի ձեռքը գերի չընկնեն: Երևի իրանք ավելի լավ գիտեին, թե դա ինչ է նշանակում: Ու ցավոք մենք այսօր տեսնում ենք դրա արտացոլումը. բաքվի բանտերում թուրքն ա տղերքին տանջում, Հայաստանում իշխանություններն են տղերքի հարազատներին տանջում:
Պատերազմի ավարտից անցել է ուղիղ 5 ամիս, բայց մինչ օրս հայրենի իշխանությունները գաղտնի են պահում զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների թիվը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել