Ես չեմ հավատում, թե Նիկոլը չգիտեր, «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ։ Գիտեր։ Բայց ՌԴ նախագահին ասաց՝ գրանցված է։ Առողջապահության նախարարը անլուրջ «կռուտիտ» է անում, երբ իրավիճակը փրկելու համար ասում է՝ գրանցված չէ, բայց թույլատրված է։ Սա իրավական նոնսենս է։
Մեզ պարտադրված Astra Zeneca պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատմամբ եւս թրոմբոզ է առաջացնում եւ արդեն տասնյակ մահերի պատճառ է դարձել։
Եվրոպական 11 երկրներ մեկը մյուսի հետեւից հրաժարվել են Astra Zeneca-ից, ու դեռ պիտի հասկանալ, ով եւ ինչու մեր վզին փաթաթեց կասկածելի պատվաստանյութն ու թույլ չի տալիս գրանցել ռուսականը։
Առաջարկս հստակ է՝ հանրային ճնշմամբ ստիպել չեղարկել Astra Zeneca-ով պատվաստումները, գրանցել ռուսական «Սպուտնիկ V»-ն եւ սկսել մասսայական պատվաստումներ, քանզի ռուսական պատվաստանյութի հետ կապված ռիսկերը նվազագույնն են։
Պատրաստ եմ լինել ռուսական պատվաստանյութի առաջին փորձարկողներից մեկը։
Իսկ Astra Zeneca-ի լոբբիստներին առաջարկում եմ ուղիղ եթերով այդ պատվաստանյութով պատվաստվել անձանբ՝ իրենց ընտանիքների հետ միասին։
Ի դեպ, Astra Zeneca-ի անունը փոխել են եւ հիմա համաշխարհային շուկայում այն վաճառվում է նաեւ «Վաքսերվիա» անվամբ, ինչը չի փոխում դրա վնասակարությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել